16/09/2020 15:15
«Կամքը» եկավ, ողջունեց «Լուսավոր Հայաստան»-ին, ապա բերման ենթարկվեց (Տեսանյութ)
Ազգային ժողովի դիմաց շարունակվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որն իրականացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
ԼՀԿ-ին եկավ ողջունելու «Կամք» նախաձեռնությունը, որը ամիսներ շարունակ է, ինչ նման ակցիա է իրականացնում։
«Արայիկ, հեռացիր, դու այլընտրանք չունես, քո տեղն աղբամանում է», - հայտարարեց «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը, ինչից հետո ոստիկանությունը նրան բերման ենթարկեց։