16/09/2020 19:09
Չինաստանում բեռնատարը շրջվել և ընկել է ութ մարդու վրա
Չինաստանի Հենան նահանգի կենտրոնում գտնվող ավտոճանապարհին մանրախիճով բեռնատար է շրջվել և ընկել մի խումբ մարդկանց վրա. զոհվել է ութ մարդ և վիրավորվել՝ 11-ը: Այդ մասին հայտնում է Xinhua-ն:
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել երեկ առավոտյան, Սինյան քաղաքի Շանչեն շրջանի տարածքում: Սխտորով բեռնված բեռնատարի բեռի մի մասը լցվել է ճանապարհի վրա:
«Այս մասին իմանալով՝ մերձակա շրջանների բնակիչները շտապել են դեպքի վայր՝ այն հավաքելու համար: Ավելի ուշ, մեկ այլ բեռնատար մեքենա, որը մանրախիճ էր տեղափոխել, շրջվել է ճանապարհի այս հատվածում և վնասել մի խումբ մարդկանց, որոնք սխտոր էին հավաքում: Նրանք զոհվել են», - նշվում է հաղորդագրության մեջ:
Տեղի իշխանությունները հատուկ խումբ են ստեղծել ողբերգության պատճառները հետաքննելու համար: