16/09/2020 16:46
Արայիկ Հարությունյանն ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, ու նա պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի դիմաց շարունակվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որն իրականացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
«Հեղափոխական իշխանությունը պաշտպանում է կրթության նախարարին, բայց մենք կարծում ենք, որ Արայիկ Հարությունյանն ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, ու նա պետք է հեռանա», - լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց՝ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի, ու նա կանգնած է ՀՀ կրթության զարգացման ճանապարհին։
ԼՀԿ ղեկավարը նշեց՝ Արայիկ Հարությունյանի այսօրվա ասուլիսից ստացել է տպավորություն, թե՝ «ես հեղափոխություն արած տղա եմ, իզուր են ձեր ջանքերը»։
Մարուքյանն ասաց, որ մշակույթը, երիտասարդությունը, սպորտը ճահճի մեջ թաղված է։