16/09/2020 14:45
Արայիկ Հարությունյանը հայտնի է որպես մեծամիտ քաղաքական գործիչ. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր վարքաբանությամբ քաղաքական դաշտում հայտնի է որպես մեծամիտ քաղաքական գործիչ, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Երբ անգամ թույլ է տալիս ուսուցչին ասելու, որ «դե կարող եք այդքանն անգլերեն ասեք», ես կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրեր, բայց չի անում», - ասաց Խաժակյանը։
Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար խոսում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողումների մասին։
«Երբ ժամանակը գա առաջադրելու հրաժարականի պահանջ, մենք դա կիրականացնենք», - վստահեցրեց Խաժակյանը։