17/09/2020 19:08
ԱՄՆ-ում մեքենայի վարորդը կրակել է դատարանի անվտանգության սպայի ուղղությամբ
Մեքենայի վարորդը կրակ է բացել ամերիկյան Ֆենիքս քաղաքի դատարանի անվտանգության սպայի ուղղությամբ, նրան մեղադրանք է առաջադրվել, հայտնում է ՀԴԲ տեղական գրասենյակը:
Ըստ ՀԴԲ-ի՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 11.30-ին (Երևանի ժամանակով՝ 21.30-ին): Անհայտ անձը մեքենա վարելիս կրակ է արձակել դատարանի շենքի մոտակայքում գտնվող անվտանգության աշխատակցի ուղղությամբ: Տուժածը հոսպիտալացվել է՝ կյանքին չսպառնացող վնասվածքներով:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածը պաշտպանիչ ժիլետ է կրել: Ավելի ուշ ՀԴԲ-ն հաղորդել է կասկածյալին ձերբակալելու մասին:
Ավելի ուշ ՀԴԲ մամուլի ծառայությունը Twitter- ում հայտարարել է, որ կասկածյալը 68-ամյա Ջեյմս Լի Քարն է