17/09/2020 13:48
Արման Բաբաջանյանի կուսակցությունը կարող է դառնալ «Լուսավոր Հայաստանի» ենթաստորաբաժանումը. Կարեն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Արման Բաբաջանյանից վերադարձնել պատգամավորական մանդատը և միայն դրանից հետո նոր կուսակցություն ստեղծել:
«Սա շատ լավ առիթ է, որպեսզի պարոն Բաբաջանյանը վերջապես սկզբունքայնություն դրսևորի և վերադարձնի մանդատը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Թող նորաստեղծ իր ուժով մասնակցի ընտրությունների, ստանա սեփական քվեն և վերցնի այն մանդատը, որը կպատկանի իրեն», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, եթե նման սկզբունքայնություն չդրսևորվի, կստացվի, որ այս կուսակցությունը, դեռևս չստեղծված, հանդիսանում է «Լուսավոր Հայաստանի» ենթաստորաբաժանումը, որովհետև նախաձեռնողն այն ստեղծում է ԼՀԿ մանդատով և ԱԺ ամբիոնից հայտարարում, որ խորհրդարանում ներկայացնելու է այդ նորաստեղծ ուժին։
«Ուրիշի մանդատով ձևավորվելիք ուժը լեգիտիմ լինել չի կարող», - նշել է Սիմոնյանը:
«Հանուն հանրապետության» նոր կուսակցությունը, որի հիմնադիրը Արման Բաբաջանյանն է, հիմնադիր համագումար է անցկացնելու սեպտեմբերի 21-ին Մատենադարանի հարթակում: