17/09/2020 12:15
Հակառակորդի արկածախնդրություններն արժանանալու են ծանր ու կործանիչ հակահարվածների. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ սեպտեմբերի 16-ին այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ և ծանոթացել օպերատիվ իրավիճակին: Այդ մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և դրանց լուծման ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու: Նախագահ Հարությունյանը նշել է նաև, որ հակառակորդի ցանկացած արկածախնդրություն արժանանալու է հայկական կողմի ծանր ու կործանիչ հակահարվածին: