17/09/2020 11:07
ՊՈԱԿ-ի տնօրենների թեկնածուների մասով փոփոխություններ են նախատեսվում. ԱԺ-ն օրենքի նախագիծ քննարկեց
ԱԺ-ում քննարկվեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագծի արդյունքում ՊՈԱԿ-ի ղեկավարի մրցույթի բանավոր հատվածի բովանդակային փոփոխություն է նախատեսվում: Հիմա թեկնածուն պետք է ներկայացնի տվյալ կառույցի համար կազմած իր հայեցակարգը:
Արդյոք անզգուշությամբ դատված անձը կարող է մասնակցել տնօրենի մրցույթին:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կթողնեն «դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն» ձևակերպումը, մինչև համապատասխան փոփոխությունները կլինեն, և կձևակերպվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին հատվածը: