17/09/2020 09:39
«Փաստ». ՏԻՄ ընտրություններին պատրաստվում են, որ ԱԺ ընտրություններից առաջ կարողանան ամրապնդել իրենց չափազանց երերուն «դիրքերը» մարզերում
«Փաստ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մարզային կյանքն ակտիվացել է։ Ընդ որում, ակտիվ գրասենյակներ են բացում ու կուսակցաշինությամբ զբաղվում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հատկապես խոշոր քաղաքներում ակտիվ անդամագրությամբ և կուսակցական «բանկի» ստեղծմամբ է զբաղված։
Թերթին հասած տեղեկություններով՝ իշխանությունները մարզերում փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, հատկապես տարածքների գործարար շրջանակների, ինչպես նաև համայնքներում, այսպես ասած, «հարց լուծող» անձանց հետ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս կերպ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին այն հաշվարկով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կարողանան ամրապնդել իրենց չափազանց երերուն «դիրքերը» մարզերում: