17/09/2020 21:18
ՔՊ-ում նոր ֆորմատ է ձևավորվել, այսուհետ գործադիրն ու օրենսդիրը քննարկելու են օրակարգային հարցեր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ֆորմատ է ձևավորել, որտեղ օրենսդիր և գործադիր մարմինները քննարկում են օրակարգային հարցեր. ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այսօրվա օրակարգային հարցը վերաբերում էր տնտեսությանը՝ կորոնավիրուսի պայմաններում» , - ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այլ կուսակցությունների հետ հարաբերությունների մասին քննարկումներ չեն եղել։
Սիմոնյանն ասաց, թե այս ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական։