18/09/2020 10:44
Երվանդ Խունդկարյանը դադարեցնում է լիազորությունները. նա հանդես է եկել հայտարարությամբ
Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կողմից իրեն տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարություն է տարածել, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները, դադարեցնում է անդամակցությունը Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ՀՀ դատավորների միության նախագահի պաշտոնից:
Խունդկարյանը դադարեցնում է նաև պաշտոնավարումը որպես Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ: