18/09/2020 13:58
Ամեն ինչ քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի. Մարուքյանը՝ Ծառուկյան-Փաշինյան բանավեճի մասին
Ինչ տեղի է ունենում, ամեն ինչ քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ծառուկյան-Փաշինյան հեռակա բանավեճին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Չեմ ցանկանում մտնել 2 նախկին գործընկերների տարածք, որովհետև երբ նրանք հուշագիր էին ստորագում, ինձ չէին հարցնում, երբ բանավիճում էին, ինձ չէին հարցնում: Իմ անելիքն այդտեղ չկա», - ասաց նա:
Պատգամավորը միայն նկատեց, որ քաղաքական դեբատի մակարդակը պետք է պահվի՝ օրինակ բելերով, որ իրենք փորձել են պահել.
«Բայց երբ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ իրավիճակում պատասխանդ դառնում է գոտկատեղից ներքև»: