18/09/2020 13:06
Իշխանությունն անփորձ է, քայլել են, քարը քարին դրած չկա, էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը, ուսանողների ու կուսակցության համակիրների հետ խոսել հանրությանը մտահոգող խնդիրների մասին:
«Երիտասարդները մեր ապագան են և պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք չհիասթափվեն ու չլքեն հայրենիքը», - ասել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահի խոսքով՝ պետությունը ամեն հարցով պետք է կանգնի երիտասարդների ու ժողովրդի կողքին, քանի որ նրանք ուզում են ոչ թե խոսքեր լսել, այլ կոնկրետ գործ տեսնել ու փոփոխության զգալ:
«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ՝ պետությունը», - ասաց Ծառուկյանը:
Նրա խոսքով, իրեն հանդիմանում են, որ ասել է՝ երեք ամսից սով է լինելու, բայց հիմա տեսնում ենք՝ սով չի:
«Սովը ո՞նց ա լինում: Ժողովուրդ, ձեր էսօրվա վիճակը ո՞նց ա», - հարցրեց Ծառուկյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին՝ վատ:
«Իշխանությունն անփորձ է, չի աշխատել ոչ մի տեղ, անփորձ քայլել են, էսօր մի ամբողջ ոլորտ ա ղեկավարում, քարը քարին դրած չկաս, դու ամբողջ ոլորտ ո՞նց կղեկավարես: Մարդիկ չեն ուզում լսել, ուզում են իրանց վրա զգալ», - նշեց նա: