19/09/2020 10:56
Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ. Աղասի Ենոքյան
Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև, այս մասին հայտարարում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը 10.000 դոլարի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին՝ այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությունը» նախապատրետվելու համար և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:
Ըստ մեր աղբյուրների՝ հայկական հարցերով Միացյալ Նահանգներւմ ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Ամերիկայի հայկական համագումարը (AAA), այս որոշման մասին իմացել են մամուլից։
Դժվար է պատկերացնել նաև, որ նման խորհուրդ կարող էր տալ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատունը, ով լավ տեղյակ է, որ թեև հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով․ նա ձեռնասալյակով է տեղաշարժվում եւ ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։
Թերևս, այս որոշումը կայացվել է հռչակված՝ «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարևորվում է քայլը, ոչ՝ արդյունքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ենոքյանը։