20/09/2020 21:08
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում 33 մարդ է թունավորվել սննդից
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում 33 մարդ է թունավորվել սննդից։ Նրանցից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտներ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել էին սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։
Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։
Բուժկենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունը, որ թունավորման նշանները ի հայտ են եկել ճաշարանում սնունդ ընդունելուց հետո, որը սպասարկում է «Արտ Լանչ» ընկերությունը։
Aysor.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի աշխատակիցները նշեցին, որ ճաշին կերել են մսով փլավ։