21/09/2020 14:13
Փաշինյանը խոսում է լուսնից ու աստղերից, երբ ամենատարրական հարցերը չի կարողնում լուծել. Պապյան
Քաղաքագետ Արա Պապյանը բավարարված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունից։
Facebook-ի իր էջում նա համեմատել է Փաշինյանի ելույթը անեկդոտի հետ. «Աղջիկ-տղա երեկոյան քայլում են փողոցով: Տղան աղջկան ասում է. «Ես քեզ նվիրում եմ լուսինն ու աստղերը»: Աղջիկը հարցնում է. «Հեչ փող չունե՞ս՝ մտնեք մի բաժակ կոֆե խմենք»»։
«Հիմա Նիկոլինն է՝ խոսում է լուսնից ու աստղերից, երբ ամենատարրական հարցերը չի կարողնում լուծել: Նման ելույթ կարող եմ ունենալ ես, մեր հարևան Վարդուշ տոտան, ներքևի գարաժի Վարազդատ ձյաձյան, բայց վարչապետը պիտի զբաղվի այն գործով, ինչի համար վճարվում է հարկատուի փողերից՝ պիտի իրատեսական ծրագրեր դնի ու իրականացնի իր պաշտոնավարման ընթացքի համար», - նշել է Պապյանը։