21/09/2020 15:51
Կարելի է բոլորին ամոթանք տալ. Բալասանյանն անդրադարձավ Փաշինյան - Ծառուկյան հեռակա բանավեճին
Անկախ ամեն ինչից՝ կարելի է բոլորին ամոթանք տալ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառուկյան հեռակա բանավեճին ու այդ համատեքստում հնչեցվող մեղադրական ու վիրավորական հայտարարություններին՝ նման կարծիք հայտնեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Նա բարձրաձայնեց.
«Չի կարելի այդպիսի հայտարարություններ անել: Մարդիկ ընկերներ, ընտանիք, թոռներ ունեն: Եթե ժամանակին մարդը հանցագործություն է արել, պատասխանատվության ենթարկեք: Բայց երևի Փաշինյանն աշխարհում եզակի է, ով ամեն օր իր ֆեյսբուքյան էջով լայվ է անում: Դա անընդունելի է երկրի առաջին դեմքի համար, դա խայտառակություն է: Շատ վտանգավոր է նախ իր համար՝ որպես անձ, որպես վարչապետ»:
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ ինքը ժողովրդական վարչապետ է՝ Վիտալի Բալասանյանը պատասխանեց.
«Եթե ժողովրդական վարչապետ է, ապա ժողովուրդն ամեն օր հավաքված է՝ ՌԴ մեկնողները, հագուստ ներմուծողները…»:
Լրագրողներին դիմելով էլ՝ ավելացրեց.
«Հիմա բոլորն այստեղ վարչապետեր են, բացի ինձնից չէ՞: Ես Արցախում եմ ապրում: Դուք բոլորդ վարչապետեր եք: Այսօր տեսե՞լ եք Նիկոլ Փաշինյանին: Ձեզ ձեռքով բարևե՞լ է: Չի՞ հայտարարել, որ դուք վարչապետեր եք»: