21/09/2020 15:04
Փաշինյանը պետք է կամավոր հեռանա. Բալասանյան
Պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը սպասի՝ բողոքի ալիք բարձրանա, պետք է կամավոր հեռանա, այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն՝ ավելացնելով, որ ճիշտը դա է:
Ասում է՝ մտածող իշխանություն է պետք:
Հարցին՝ կա՞ն այդպիսի ուժեր՝ Բալասանյանն արձագանքեց.
«Կարո՞ղ ա էս ազգն արդեն վերջին կադրեր չունի: Ես անուն չեմ տա, որովհետև կա Հայաստանի Հանրապետության քվե, քվեի իրավունքով մարդն իրավուքն ունի ասելու: Ես ապրում եմ Արցախում, իհարկե, մտահոգված եմ Հայաստանով»:
Նա ընդգծեց, որ միշտ եղել է զինվորագրված ՀՀ-ում, միշտ պատրաստ է.
«Սա իմ մեծ հայրենիքին է: Առանց Հայաստան՝ չկա՛ Արցախ, առանց Արցախ՝ չկա Հայաստան»:
Իսկ թե առաջիկայում քաղաքական շրջանակների հետ հանդիպում սպասվու՞մ է՝ պատասխնեց, որ ցանկություն հայտնողների հետ սիրով կհանդիպի՝ սկսած Նիկոլ Փաշինյանից: Որևէ խնդիր չունի: