21/09/2020 13:18
Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։
Նա ասաց, թե տեղեկատվական պաշտպանությունը շատ է կարևորում։
«Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է, օրինակ, դրսից կարող է մեկը նպատակով ասի՝ «գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը» ու Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ «ո՞նց, էդ ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ, ինչի՞»։ 21-րդ դարում, հատկապես, տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ։
«Այդ թվում, Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների միջոցով», - նշեց վարչապետը։