21/09/2020 21:54
Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել թափանցիկ հետաքննությանը. Արսեն Բաբայան
Antifake.am-ը շատ կարևոր նախաձեռնություն է սկսել, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու և հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը և տուժել են մեր քաղաքացիները, Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը։
«Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը: Հայաստանում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք այդպիսիներից և այստեղ շատ կարևոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները:
Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք», - նշել է նա։