21/09/2020 14:36
3 մլն ՀՀ քաղաքացի կարելի է ընդգրկել նույն ցուցակում՝ որպես ՌԴ «լրտեսներ». Բալասանյանը՝ «Դոսյե»-ի զեկույցի մասին
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցին՝ նշեց.
«ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: «Դոսյե»-ն, եթե իմանաք՝ աղբյուրն ի՞նչ աղբյուր է... Ես համզոված եմ, որ ավելի քան 3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են: Ինչո՞ւ. որովհետև մեր համերկրացիները 100 հազարներով Ռուսաստանում արտագնա աշխատում են: Ութ ամիս աշխատում են այնտեղ, չորս ամիս՝ գտնվում Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք լրտեսություն են անում հանրապետության համար: Ինչի՞ մասին է խոսքը»:
Նա խորհուրդ տվեց անտարբեր գտնվել նմանօրինակ հայտարարությունների նկատմամբ: