21/09/2020 14:00
Այս պահին բանակցությունները փակուղում են ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից. Բալասանյան
Առաջին, երկրորդ, երրորդ նոր Հայաստան չպետք է ասել, Հայաստանը մեկն է, լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման բանակցություններին՝ Բալասանյանն ասաց, որ այս պահին բանակցությունները փակուղում են ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից: Դիտարկմանը, թե իշխանություններն էլ ասում են՝ բանակցությունները շարունակվում են, պատասխանեց. «Ասում են ասելու համար, երևի: Չկա այդպիսի հասկացողություն»:
Պատերազմի վտանգի մասին խոսելիս էլ Բալասանյանը նշեց, որ աշխարհում Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսել, և մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավճակ է:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, որ Սերժ Սարգսյանը նշել է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը թերացել է, ի՞նչ տեղեկություններ ունի, Բալասանյանն ասաց.
«Եթե երրորդ նախագահը ասել է, ուրեմն ավելի ստույգ տեղեկություններ ունի, բավարարվենք նրա հայտարարությամբ»: