21/09/2020 16:19
ՀՀ և ԱՀ ղեկավարներն իրենց հայտարարությունների վտանգը չեն հասկանում. Բալասանյան
Արցախի շուրջ, ՀՀ և ԱՀ ղեկավարներն, իրենց հայտարարությունների վտանգը չեն գիտակցում, լրագրողի հարցին այսպես պատասխանեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Անկեղծ ասած՝ չեն հասկանում, քաղաքականությունից հեռու են: Ցավով եմ արձանագրում: Կուզենայի, որ մեր առաջին դեմքերը, հատկապես դիվանագիտությունում, շատ բանիմաց լինեին, և իրենց այն դիվանագետները, որոնք համապատասխան պաշտոններ են զբաղեցնում, լինեին բարձր դասի մասնագետներ: Ցավով պետք է նշեմ, որ այդ օղակը չկա, ու սա շատ վտանգավոր է»:
Թե ինչպիսի՞ բանակ ունենք այսօր՝ Բալասանյանը նախ նկատեց, որ չի կարելի ասել երեկվա ու այսօրվա բանակ: Նրա խոսքով՝ բանակն այնպիսի օղակ է, որն ամեն վայրկյան դեպի բարելավում է գնում:
Ասում է՝ բանակն, ի տարբերություն մյուս կառույցների, ունի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագիր.
«Ասել, որ նախկինում ոչինչ չի եղել և հիմա… Հիմա այդ բանակը Նիկոլ Փաշինյանը թող զորացրի, նոր բանակ հավաքի, տեսնենք՝ կարո՞ղ է»:
Նրա խոսքով՝ 30 և ավելի երկար տարիներ բանակաշինությանը բոլորը մասնակցել են: