Հայաստանի անվտանգության «դոսյեն»

22/09/2020 11:42

Հայաստանի անվտանգության «դոսյեն»


Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաև ԱԱԾ պետը. « ... Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։

Հայաստանի խոցելի լրջությունը

Կարծում ենք՝ սա լավ առիթ է հասկանալու այս և այլ դոսյեների ազդեցությունը և դրանց կարևորությունը։

Ռուսական կոչվող «Դոսյե» կենտրոնը Միխայիլ Խոդորկովսկու նախագծերից մեկն է։ Խոդորկովսկին այն դեմքերից է, որը ոչ միայն թշնամի է ռուսական պաշտոնական շրջանակների  համար, այլև միանշանակ չի ընկալվում նաև ռուսական լիբերալ շրջանակներում։ Հիշեցնենք, որ նա վաղուց  ապրում է արևմուտքում։ «Դոսյե» կենտրոնի առաջնային խնդիրների  մեջ գրված է «Կրեմլի հանցավոր խմբավորման պարագլուխների և նրանց մերձավորների մասին լրագրողական հետաքննությունները տեղափոխել դատաիրավական հարթություն»։ Ակամայից ստացվում է այնպես, որ այդ փոխանցողներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ պետն է։

Խոսքը վերաբերում է այն Ռուսաստանին, որը մեր անվտանգության կարևորագույն գործոններից է, և որի հետ մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև զարգացող սառը դիրքային պատերազմի պայմաններում շրջանառության նետված նման նյութերը  կարող են իրենց ետևում ունենալ տարբեր նպատակներ։ Այդ նպատակներից կարող է լինել Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացումը, մասնավորապես՝ ԱԱԾ-ի և ռուսական հատուկ ծառայությունների միջև անվստահության սերմանմամբ հարաբերությունների վատթարացումը։ Այս առումով պետք է լինել շատ զգույշ, և դա հատկապես վերաբերում է իշխանություններին։Պետք է լինել շատ զգույշ՝ տարածաշրջանում թուրքական ակտիվության կտրուկ բարձրացման ֆոնին։

Հայաստանն  իր սահմանափակ նյութական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսներով չի կարող ապահովել հատուկ ծառայությունների գծով իր համար կենսական անհրաժեշտություն ունեցող ինֆորմացիոն հոսքերի ողջ ծավալը։ Այդպիսի վիճակում են գտնվում մեր տիպի բոլոր պետությունները։ Եվ լուծումը մեկն է՝ գտնվել այլ հզոր համակարգերի հետ փոխշահավետ աշխատանքային համագործակացության տիրույթում։ Այս առումով պետք է հստակ հասկանալ, որ  Հայաստանի և ՌԴ հատուկ ծառայությունների միջև խզվածությունը սպասարկում է թուրքական շահը և ուղիղ հարված է մեր ազգային անվտանգությանը։ Գուցե՞ հենց այդ նպատակով էր «Դոսյե»-ի նյութը։

Դոսյեն, Վիկիլիքսը և մյուս  արտահոսքերը

ԱԱԾ տնօրենի խոսքին զուգահեռ, գրեթե միաժամանակ վարչապետ Փաշինյանը մեգանպատակներից 2-րդը ներկայացնելիս խոսում էր տեղեկատվական անվտանգության մասին։ Եվ կոնկրետ օրինակով ցույց տալիս, որ ինչ-որ տեղից  կարող է կեղծ լուրը առաջացնել երկրի ներսում խնդիրներ։ Անշուշտ դա այդպես է, և նման բազմաթիվ օրինակներ կան։

Բայց ԱԱԾ տնօրենի և վարչապետի պատկերացումները արտահոսքերի և տեղեկատվական անվտանգության թեմայի շուրջ կարծես թե տարբերվում են։

Ամենանայն հավանականությամբ կարիք չկար, որ «Դոսյե»-ի հրապարակմանը անդրադառնար ԱԱԾ-ը տնօրենը։  Նա, նախ կարևորում է բավական վիճելի աղբյուրի հրապարակումը, և երկրորդ՝ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ չի արձագանքում նա մյուս արտահոսքերին, այլ աղբյուրների տեղեկատվությանը, ասենք՝ նույն Վիկիլիքսի։

ԱԱԾ տնօրենը իր խոսքում ճիշտ ձևակերպեց «Դոսյե»-ի նյութը՝ անվանելով այն հոդված։ Դա իսկապես այդպես է. եթե Վիկիլիքսը ամերիկյան դիվանագետների փաստացի, չոր նամակագրություն է, ապա «Դոսյեում» տեղ գտածը՝ սովորական հոդված։ Սա իսկապես մեծ տարբերություն է, որովետև հոդվածը սուբյեկտիվության զգալի ռեսուրս ունի։

Առաջին ծագող տրամաբանական հարցը. եթե ԱԱԾ-ն «Դոսյեն» դիտարկում է որպես «հանցագործության մասին հաղորդում», ապա ինչո՞ւ նույնը չի ասվում Վիկիլիքսի մասին։ Միայն մարտի 1-ի թեմայով Վիկիլիքսում կան փաստեր, որոնք ամբողջությամբ կարող են փոխել այսօր ընթացող գործի ընթացքը, ուղղակի հերքել ՀՔԾ-ի սահմանադրական կարգի տապալման վարկածը։ Ինչո՞ւ է ՀՔԾ պետը Վիկիլիքսից վերցնում իրեն հարմար դրվագը, որն, ի դեպ, հերքվում է հետո, և չի նկատում բազմաթիվ այլ էջեր, որոնք հրապարակվել են մամուլում։

Մի կողմ թողնենք Վիկիլիքսը. մամուլում տարբեր ժամանակներում հրապարակումներ են եղել տարբեր օտարերկրյա աղբյուրներից այս կամ այդ գործչի՝ այս կամ այն ազդեցության տակ գտնվելու մասին, և նրանք այսօր հանդիսանում են իշխանության մաս կամ մերձիշխանական դեմք։ Այդ հրապարակումները պետք է անտեսվե՞ն։ Արդյո՞ք միայն ռուսական ծառայությունների հետ համագործակցելն է Հայաստանում հարցեր առաջացնում, մյուս բոլոր երկրների ծառայությունների հետ սերտ և երբեմն անգամ անթաքույց համագործակցությունը նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողները հարմար առիթի դեպքում կարող են տալ ԱԱԾ տնօրենին։

Հայաստանի անվտանգության այլ գործոններ

Վերջերս սփյուռքի հանձնակատարի գրասենյակը հայտարարեց «Ի գործ» ծրագրի մասին, համաձայն որի՝ սփյուռքի մոտ 100 մասնագետ կհրավիրվի աշխատելու ՀՀ պետական կառավարման համակարգում։ Հաշվարկվա՞ծ են արդյոք այս գաղափարի ռիսկերը ազգային անվտանգության տեսակետից։ Աշխարհի տարբեր պետություններից, տարբեր անվտանգության համակարգերում գտնվող,  տարածաշրջանում տարբեր շահեր ունեցող պետություններից շատ մեծ թվով անձինք միանգամից ներառվում են ՀՀ պետական համակարգ։ Պոպուլիզմը լայվի ժամանակ այլ բան է, իսկ պոպուլիզմը պետական կառավարման մեջ՝ լրիվ այլ որակի ռիսկ։ Կասեք՝ մեր հայրենակիցնե՞րն են. դա կլինի բացարձակ անլրջություն։ Ի՞նչ կապ ունի։ Դա կնշանակի՝ ընդհանրապես չպատկերացնել ռիսկերը։
Մեր պետության համար, որի ժողովրդի 60-70 տոկոսը հայրենիքից դուրս է ապրում, սփյուռքի հետ աշխատանքը ամենակարևոր ոլորտներից է՝ ազգային անվտանգությանը հավասար ուղղություն։ Եվ Հայաստանը պետք է ունենա օրենքով սահմանված նորմ՝ սփյուռքի հետ աշխատանքները պետք է համակարգի ՀՀ-ում մշտապես ապրած, միայն ՀՀ քաղաքացին։ Մենք վստա՞հ ենք , որ Գլենդելի նախկին քաղաքապետը, որին այսօր վստահվել է այդ կարևորագույն ուղղությունը, զերծ է տարբեր ստվերային պարտավորություններից։  Նույնը վերաբերում է այսօրվա որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Երբ վարչապետ Փաշինյանը կարևորում է տեղեկատվական անվտանգության խնդիրը, նա միանշանակ ճիշտ է։ Եթե նա անկեղծ է, ապա պետք է ստեղծվեն լուրջ համակարգեր՝ այդ հիբրիդային պատերազմում մեր երկրի դիրքերը ամրացնելու համար։ Բայց նա պետք է կարողանա ապացուցել, որ ինքն անկեղծ է։

Տեղեկատվական անվտանգությունը վերաբերում է նաև տեղեկատվության ներքին շրջանառությանը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, պետական միջոցներով՝ Հ1-ով, «Ազատություն»-ով, հայտնի ՊՈԱԿ-ով, մերձիշխանական ֆեյքերով, ուղղակի նշանակում է բացել պետության սահմանները թշնամիների առաջ։ Հայաստանի իշխանության համար Մարգարիտա Սիմոնյանի RT-ն և «Ազատությունը» նույն հարթության մեջ պետք է լինեն։ Բայց սա պետք է կարողանալ գիտակցել։

Հայաստանի 29-ամյա պատմության ընթացքում քիչ չեն դրսից կազմակերպված տեղեկատվական դիվերսիաները, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել հայաստանյան ներքին քաղաքական կյանքում և երկրում տրամադրությունների ստեղծման հարցում։ Քի վեսթի բանակցությունների և Մեղրին ծախելու վարկածը  Հայաստանին հարվածելու և թշնամու կոնկրետ հաշվարկված շահերին ծառայող թեմա էր։ Եվ Հայաստանին այն, իհարկե, վնաս տվեց։ Ադրբեջանին պետք էր իր կողմից տապալած ամերիկյան միջնորդությունը արժեզրկել, դուրս գալ ամերիկյան միջնորդությունը տապալած լինելու բեռից։ Եվ նա սկսեց տեղեկատվական արշավ։

«Մեղրիի» թեման, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է դրսից, և ներսում արդեն ոչ ոք չէր մտածում, որ այն տիրաժավորելով՝ սպասարկում էր կոնկրետ ոչ բարեկամ պետության շահ։ Ի վնաս՝ քո սեփական շահի։ Հայաստանում ուղղակի ներքաղաքական շահը կարևորվեց պետական շահից։ Հիմա  հետադարձ հայացքով նայեք, թե ո՞ր հայաստանյան շրջանակները և լրատվամիջոցներն են տարիներով լծված եղել այդ գործին։ Տեղեկատվական անվտանգությունը հենց սա է։

Հենց այսօր, մեր օրերում տեղեկատվական պատերազմով հայ հասարակությանը համոզում են, թե ապրիլյան պատերազմում մենք պարտվել ենք։ Հայաստանի շահի տեսակետից կա՞ արդյոք, մեկ բանական բացատրություն, թե ինչու է այդպես արվում, իհարկե՝ ոչ։ Այստեղ լրիվ այլ պետության և ուժերի շահն  է։

Տեղեկատվական պատերազմում մենք Ալիևին տվել ենք ֆանստաստիկ առավելություն և նա հիմա ձևակերպում է պաշտոնական Բաքվի թարմացված մոտեցումերը՝ «ես ու հայրս 25 տարի բանակցել ենք գող ու թալանչի նախագահների հետ, ու դա ես չեն ասում, դա ասում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Եվ այդ գողերն ու թալանչիներն են, որ հետ չեն տվել մեր հողերը, խաբել են միջազգային հանրությանը։ Եվ հետևաբար մեր տեսակետները այսօր միջազգային հանրության համար հասկանալի են, և մեր ասածը արդար է... Մենք ապրիլին ջախջախիչ  հաղթել ենք, դա ես չեմ ասում, դա ասում են Հայաստանի այսօրվա պաշտոնյաները»։ 

Հայաստան և մեծ շահեր

Վերադառնալով «Դոսյե»ի թեմային՝ այո, պետք է ընդունել, որ Հայաստանը և տարածաշրջանը միշտ գտնվելու են այլ պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության տակ։ Այդպիսին է ժամանակակից աշխարհը։ Եվ միշտ լինելու է ցանկություն՝ ի վնաս Հայաստանի շահի, Հայաստանում լուծել խնդիրներ։ Հայաստանի սոլիդ իշխանության խնդիրն է՝ միշտ, սա գիտակցելով, երբեք թույլ չտալ Հայաստանի շահի ստորադասում։ Պետք է լինեն կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի անցնել կամ անցնելը հնարավոր չի լինի։ Կա նաև շատ նուրբ բալանսի խնդիր։

Եթե ԱԱԾ-ն քրեաիրավական խնդիր է տեսնում, որ «Դոսյեում» նշված տարբեր անձինք կարող են գտնված  լինել ռուսական ազդեցության  տակ, ապա նույնը պետք է արվի արևմտյան ազդեցության գործակալների հանդեպ։ Եթե որոշ անձինք ռուսական կողմից ստացել են ինչ-որ դրամաշնորհներ, ապա նույն խնդիրները պետք է տեսնի, որ գործող իշխանության մեջ մեծ թվով նախարարներ և պատգամավորներ ստացել դրամաշնորհներ հայտնի արևմտյան  ֆոնդերից։

Մեր կարծիքով՝ դրամաշնորհները չեն ռիսկերը։  Խնդիրը պետության ինստիտուցիոնալ իմունիտետի մեջ է, որը պետք է ձևավորի մեխանիզմներ, որ Հայաստանի պետական շահը որևէ պարագայում չվտանգվի։ Այս խնդիրը շատ երկար ժամանակ լինելու է ակտուալ։ Իսկ որպես մասնավոր օրինակ՝ ԱԱԾ-ն պետք է հաշվարկի և պարզի, թե Խոդորկովսկու հիմնարկը՝ «Դոսյեն», ինչո՞ւ հենց այսօր հրապարակեց նյութը և ի՞նչ խնդիրներ են ուզում լուծել դրանով՝ այլոք։ Վաղը կարող են այլ երկրներում հայտնվել այլ կազմակերպություններ, որոնք հայկական շուկա կուղարկեն այլ տեղեկատվական հոսքեր՝ այլ շահերով, այլ նպատակներով։ Պետության ինստիտուտները պետք է ունենան զգալի լրջություն՝ զերծ պահելու համար հասարակությանը հեշտ մանիպուլյացիաների ռիսկից։

Արդյո՞ք արվում է այս ամենը։ Թե՞ տրվում ենք պահի գայթակղությանը՝ չմտածելով երկարաժամկետ ռիսկերի մասին։ Թե՞, գուցե, դա անում ենք ամենևին էլ ոչ պատահաբար։

Հեղինակ՝ Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ) 22/04/2024 18:06 Իշխանություններն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ 22/04/2024 17:52 Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել 22/04/2024 17:38 Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 22/04/2024 17:30 Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել 22/04/2024 17:14 Զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքի փոփոխությունը առանձնապես ծանր հանցագործություն է՝ պատժվող ընդհուպ ցմահ ազատազրկմամբ 22/04/2024 17:06 Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան 22/04/2024 17:02 Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 22/04/2024 16:51 Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը 22/04/2024 16:49 Երևանում մորը սպանելուց հետո որդին ինքնասպան է եղել 22/04/2024 16:41 Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահը լուրջ քրեական անցյալ ունի, տարակուսելի է նրա և ոստիկանության համագործակցությունը. «Մարտական եղբայրություն» 22/04/2024 16:37 Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս 22/04/2024 16:27 Քաղաքացիները փակել էին նաև Բավրայի անցակետը 22/04/2024 16:19 Օնիկ Գասպարյանը պատրաստ է պայքարել տավուշցիների հետ 22/04/2024 16:05 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 22/04/2024 15:42 Նունե Պետրոսյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 22/04/2024 15:34 Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 22/04/2024 15:32 Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է 22/04/2024 15:22 Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի ժամը 07։00-ից 22/04/2024 15:20 Ալավերդի-Օձուն խաչմերուկում իրավիճակը լարված է 22/04/2024 15:17 Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում․ «Հայաքվեն» պայքարի կոչ է անում 22/04/2024 15:09 Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի՝ պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանեն 22/04/2024 14:59 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի ծնունդը 22/04/2024 14:52 «Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին 22/04/2024 14:43 Ֆրանսիայի դեսպանը Տավուշում է. տպավորված է մարզի բնությամբ 22/04/2024 14:41 Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան 22/04/2024 14:26 Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվել է «Կիլիկիա» ավտոկայանում 22/04/2024 14:11 Հանրապետությունում 3 օրում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել 22/04/2024 14:04 Որդին դանակահարել էր հորը, նա հիվանդանոցում մահացել է 22/04/2024 13:54 Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին 22/04/2024 13:49 Ամփոփվել է «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացը. մասնակցել է 370 դատախազ 22/04/2024 13:45 Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն է ու գործընկերը. Դմիտրի Պեսկով 22/04/2024 13:38 Պուտինը և Փաշինյանը շուտով հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել ընթացիկ հարցեր. Պեսկով 22/04/2024 13:33 Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել. Տիգրան Աբրահամյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին 22/04/2024 13:26 Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր 22/04/2024 13:19 Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձը հնարավոր կլինի, եթե կատարի պարտականությունները. Վլադիմիր Վարդանյան 22/04/2024 13:16 Տավուշում 7 անձ ձերբակալվել է 22/04/2024 13:06 Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia 22/04/2024 13:01 Կան ուժեր, որոնք չեն ցանկանում ՀՀ սահմանների կայունություն և անվտանգության բարձրացում. Վարդանյան 22/04/2024 12:51 Վաշինգտոնում ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ գործընկերների և ներդրողների հետ 22/04/2024 12:47 Հանածո վառելիքի դարաշրջանն ավարտվում է. Շոլց 22/04/2024 12:42 Խաղաղության հոտը չի զգացվում, խաղաղություն ու անվտանգություն այսպես չեն հաստատում. Ավետ Ադոնց 22/04/2024 12:39 ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման պայմանավորվածությունը. Կոլոմինա

Տվյալ բաժնի վերջին նյութերը