22/09/2020 19:11
Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան
Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Դրա կազմակերպման մասին Եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտվել են վաղուց։
Իսկ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը, ապաշնորհության և ապիկարության հետևանքով կառավարել չկարողանալու ողջ պատասխանատվությունը, կրում է իշխող քաղաքական ուժը, և դա լավ գիտե ժողովրդի շրջանում արդեն իսկ լեգիտիմությունը կորցրած իշխանական միավորը, որը նույնիսկ համաճարակային իրավիճակի մեղքն էր բարդում նույն այդ ժողովրդի վրա։
Թե բա «ժողովրդի իշխանություն»,-նշել է Բաբայանը։
ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն։
Վաղը, ժամը 11։00-ին, կքննվի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: