22/09/2020 13:06
Շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել իմ ստանձնած հանձնառությունից. Իմքայլական պատգամավոր
«Իմ քայլը» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ ծավալվում է, բացառություն չի եղել ՍԴ դատավորների հարցը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը« խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։
«Կարծեմ, հանրությունն էլ առիթ ունեցել է անցած երկու ամիսների ընթացքում հետևելու դրան», -ասաց Դանիելյանը։
Դիտարկմանը, թե ըստ լուրերի՝ ՍԴ դատավորների հարցում եղած տարաձայնությունների պատճառով Դանիելյանը բանավիճել է գործընկերների հետ և բանը հասել է նրան, որ խոսվել է մանդատը վայր դնելու մասին, պատգամավորը պատասխանեց.
«Դա չգիտեմ, թե որ լրատվամիջոցի հորինվածքն է։ Ես շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել այն հանձնառությունից, որ ստանձնել եմ։ Այդ պահը չի եկել»։