22/09/2020 12:38
Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին. Աշոտյան (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։
«Որովհետև նման հանրային դժգոհության ու ատելության ալիք, որ առաջացել է այդ գործչի շուրջ, միայն օգուտ է կառավարության ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը հետևողականորեն քանդելու համար։ Ինչքան երկար Նիկոլ Փաշինյանը թևերը փռի իր ձախողած կադրերի վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք փաթեթով կգնան», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։