22/09/2020 14:32
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում
Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն՝ առանձին շրջաններում, 26-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: