23/09/2020 17:45
Լուկաշենկոյի նստավայրի մոտակայքում մի քանի մարդ է բերման ենթարկվել
Երկու մարդ է ձերբակալվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտակայքում, որտեղ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մարդու իրավունքների Viasna կենտրոնին:
«Երկու հոգու բերման են ենթարկել Լուկաշենկոյի նստավայրի մոտակայքից, որտեղ տեղի է ունեցել երդմնակալության արարողությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Արարողության ընթացքում նա, աջ ձեռքը դնելով Բելառուսի սահմանադրության վրա, երդվել է բելառուսերեն լեզվով և ստորագրել երդման ակտը:
Դրանից հետո Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է, որ նախատեսում է անժամկետ բողոքի ցույց անցկացնել: