23/09/2020 19:18
Տիխանովսկայան Լուկաշենկոյի երդմնակալությունը ֆարս է անվանել
Բելառուսում նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չորեքշաբթի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը ֆարս է անվանել և ասել, որ ինքն է միայն երկրի միակ ղեկավարը:
«Ես ՝ Սվետլանա Տիխանովսկայան, միակ ղեկավարն եմ, ով ընտրվել է բելառուս ժողովրդի կողմից»,- նշել է նա Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունից հետո տարածված հայտարարության մեջ:
«Այս, այսպես կոչված, երդմնակալությունը, իհարկե, ֆարս է: Փաստորեն, այսօր Լուկաշենկոն պարզապես թոշակի անցավ », - նշել է Տիխանովսկայան:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները սատարում են բռնությունները դադարեցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու և նոր արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու պահանջներին, ինչպես նաև՝ պատրաստ են իրական օգնություն ցուցաբերել Բելառուսին. կան լուրջ ներդրումային փաթեթներ, որոնք նախատեսվում են «ժողովրդավարության հաղթանակից հետո»:
Այսօր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը, երդմնակալության արարողությունը կայացել է Մինսկի Անկախության պալատում, և դրա մասին նախապես չէր հայտարարվել: