24/09/2020 09:53
Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորումն անփոփոխ թողնելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 27-ի որոշման դեմ փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ փաստաբան Երեմ Սարգսյանը պահանջել է վերացնել Գ.Խաչատրյանի կալանավորումը և նրա նկատմամբ կիրառել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Գ.Խաչատրյանն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ կալանավորված է՝ չնայած առողջական խնդիրներին։
64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։
Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթությունը շնորհել է Խաչատրյանի առողջական վիճակից ելնելով, ինչը ենթադրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և առողջության իրավունքից