24/09/2020 15:58
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կկառուցվի
Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում:
Արդյունքում, համապարփակ կկարգավորվի Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը: Մեկ այլ որոշմամբ էլ կամրջի կառուցման համար անհրաժեշտ տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ:
Արդեն իսկ պատրաստ են նախագծային փաստաթղթերը, որոնց համաձայն, կամրջի կառուցման արդյունքում ազդեցության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող 3 միավոր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի որոշ հատվածներ:
Ազդակիր հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը առաջարկվում է սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 25-ը: