24/09/2020 10:20
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27-ը զեկուցվող չէ
Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում ներառված է 30 հարց։ Դրանցից միայն 3-ն է զեկուցվող։
Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2020 թվականի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը:
Գործադիր մարմնի նիստում չզեկուցվող հարցերից մեկն էլ ՊԵԿ որոշ աշխատակիցներին զենք տրամադրելու հարցն է։