24/09/2020 14:26
Լիահույս եմ՝ բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Հասան Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ:
Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան փոխգործակցելով զարգացման ուղում՝ օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում:
Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք:
Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»,-ասված է ուղերձում։