25/09/2020 18:16
Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանին հարվածեն, Նիկոլ Փաշինյանը գնում ձի է քշում. Գևորգ Պետրոսյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի բացառում, որ իր նկատմամբ էլ քրեական գործ կհարուցվի։
«Ամեն ինչ սպասելի է»,-ասաց նա։
Դիտարկմանը՝ խոսվում է ընտրակաշառքների մասին, պատգամավորն արձագանքեց. «Էդ էր մնում պակաս, որ ես ընտրակաշառք տայի, որ ընտրվեի պատգամավոր: Դա խելագարության կանխավարկածից է բխում»։
Նա ասաց, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։
«Բացահայտ քաղաքական հետապնդում է գնում անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրության պաշար ունենար ու խելք, կասեր՝ պարոն Ծառուկյան, եկեք համագործակցենք, օգտագործենք ձեր միջազգային հեղինակությունը, ժողովրդին խելքի բերենք, երկիրը փրկենք», - ասաց նա: Նաև ավելացրեց.
«Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են, ուզում են Հայաստանին հարվածեն, Նիկոլ Փաշինյանը գնում ձի է քշում ու Ծառուկյանին է կալանավորում»։