25/09/2020 18:47
Ոչինչ չեմ ասել, հիմա էլ չեմ ասում. Թովմասյանը՝ ՍԴ նախագահի թեկնածու ինքնաառաջադրման մասին (Տեսանյութ)
Ինչ ասել եմ, սխալ դուրս չի եկել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ քվեարկությանը չի մասնակցել:
Նա նաև հիշեցրեց, որ որևէ սցենար իր համար անսպասելի չէր: Իսկ ինքնաառաջադրվելու մասին նշեց.
«Ոչին չեմ ասել և հիմա էլ չեմ ասում»:
Հարցին՝ իսկ փոխնախագահի թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ՝ նշեց . «Կերևա»:
Դիտարկմանը, թե ԱԺ փոխխոսնակն ասում է՝ լավ կլիներ, որ ինքը հրաժարական ներկայացներ, իր կերպարը հանրությանը ձանձրացրել է՝ պատասխանեց.
«Քաղաքական գործիչների ասածը չեմ մեկնաբանում, իսկ այդպիսի իրավաբան չեմ ճանաչում»: