25/09/2020 11:49
Հանրահավաքից շատ մի վախեցեք. Գևորգ Պետրոսյան
Ծառուկյանին կալանավորելով՝ Նիկոլը բանտում է ժողովրդի ապրելու հույսը, բայց կյանքը շարունակվում է, ֆեյսբբուքյան իր էջում այդպիսի գրառում է արել ՀՀ ԱԺ «Բարգավաճ հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:
«Սա վերջը չի, ա՛յ անբաններ, վերջին հլը շատ կա... Ապագայում Նիկոլին առաջադրվելիք մեղադրանքն անհամեմատ ավելի ծանր է լինելու, քան Ծառուկյանի մեղադրանքն է: Հանրահավաքից էլ շատ մի վախեցեք, թե չէ երկու վախը մի մահ է», - գրել է նա: