25/09/2020 14:12
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Սեպտեմբերի 25-ի երեկոյան՝ առանձին շրջաններում, 26-ին` շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, 26-ին՝ քաղաքի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: