25/09/2020 12:47
Ադրբեջանը պատերազմ է հրահրում ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ. Աղասի Ենոքյան
Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում, Facebook-ի իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Ըստ նրա՝ պատճառը պարզ է.
«Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որևէ խոսք արժեք չունի, Նիկոլի հետ անհնար է որևէ հարցում պայմանավորվել ու, հետևաբար, նրանց պետք է Հայաստանի այնպիսի ղեկավարություն, ում հետ կարելի է բանակցել։
Մի կողմից Հայաստանն է պահանջում Նիկոլի հրաժարականը, մյուս կողմից Ադրբեջանն է ուզում պարտադրել այդ հրաժարականը։ Նիկոլի ընտրությունն է՝ ենթարկվի Հայաստանին և գնա խաղաղ, թե ընտրի Ադրբեջանի պատրադրանքը և գնա պատերազմի ու զոհերի միջոցով»։