Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան

26/09/2020 16:14

Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան


Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը գրել է.
 
«Ի պատասխան օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարությանը․
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը գլխավոր դատախազի խորհրդականի գրառման միջոցով հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետ կապված։
 
Հայտարարության ամբողջ իմաստն, ըստ էության, կայանում է հետևյալում՝

-առաջին ատյանի դատավոր Ռոբերտ Պապոյանը «շատ վատն է», ամոթ իրեն, չկատարեց քաղաքական պատվերը և չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին։ Ռոբերտ Պապոյանի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցվի, նա պետք է հրապարակային պատժվի, որ հանձնարարություն չկատարող մյուս դատավորներն այլևս նման համարձակություն չունենան։
-Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ «նենց՝ ոչինչ»։ Ճիշտա նա էլ չկատարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատվերը, դրա համար էլ վճռաբեկ բողոք ներկայացրեցինք, բայց գոնե բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և հնարավորություն տվեց, որ «Մացոն» կալանավորի։

- Դե վճռաբեկ դատարանը հեչ՝ մերնա։ Ինչ ասենք՝ կանեն, պետքա՝ 3 օրում վճռաբեկ բողոքը կմերժեն, պետքա՝ վճռաբեկի աշխատակից կուղարկեն փոստ, որ պաշտպանի ստորագրած հետադարձ ծանուցումն առձեռն վերցնի ու վազելով հասցնի վճռաբեկ դատարան, որ արագությունն ապահովեն, պետքա՝ գործն այնքան կպահեն, որ «Մացոյի» հերթապահության օրն առձեռն մուտքագրեն դատարան, որ գործը նա քննի։
 
-Իսկ առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իրոք՝ ապրի։ Ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ օրվա քաղաքական իշխանության սրտի դատավորը, ով մշտապես կատարել և վստահ ենք,որ կատարելու է քաղաքական իշխանության պահանջները /որակումները ԶԼՄ-ներինն է, իսկ հաստատող փաստերը՝ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման և ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից մշտապես որպես քաղաքական որակված այլ գործերով մյուս անձանց ազատազրկման դատավճիռները վկա, որոնք նույնպես Մնացական Մարտիրոսյանն է կայացրել/։
 
Դե իհարկե՝ հասկանալի է, որ դատախազությունն այս գրառմամբ իր պարտքն է համարում գոնե հրապարակային կերպով աջակցել օբյեկտիվ քննադատության արժանացած դատավոր Մարտիրոսյանին, չէ որ հետո էլի նման որոշումների կարիք է լինելու։
Միաժամանակ, նույն հայտարարությամբ գլխավոր դատախազությունը խորհրդականի միջոցով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում և որ այս քրեական գործը և կալանավորումը բացառապես իրավական տիրույթում են։
 
Նկատելի է, որ գլխավոր դատախազությունն այլևս խուսափել է խոհրդականի գրառումները որպես պաշտոնական հաղորդագրություն ներկայացնելուց, քանի որ հասկանում են, որ ժամանակը և փորձը ցույց են տվել, որ դրա իրավունքը չունեն, քանզի իշխանափոխությունից հետո դատախազությունը շատ արագ կարգով սկսեց օրվա քաղաքական իշխանությանը հաճո որոշումներ կայացնել և գործողություններ կատարել։
 
Մասնավորապես, շատ արագ նոր երևան եկած հանգամանքների հիմքով անհիմն կարգով վերացվեցին մի շարք քրեական գործերով իրենց իսկ կողմից կարճ ժամանակ առաջ կայացված կամ օրինականությունը հաստատված կարճման որոշումները և տրամաբանորեն հակառակ որոշումներ կայացվեցին՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նույնիսկ սկսեցին դիմել դատարաններ նախկինում «քաղաքական հետապնդումների» հետևանքով դատապարտված անձանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները բեկանելու խնդրանքով։
 
Դե իհարկե, հիմա էլ կպնդեն, թե դա ոչ մի կապ չունի օրվա քաղաքական իշխանության ցանկությունների հետ և իրենք այդ ցանկությունները երբեք չեն կատարել և չեն էլ կատարելու։
Մնում է պարզել, թե գոնե դատախազությունում կա արդյոք մեկ աշխատակից, ով անկեղծորեն հավատում է դրան։
Կամ ասենք՝ ի վիճակի է արդյոք դատախազությունն այսօր հայտարարել, որ օրվա քաղաքական իշխանության կառավարման շրջանում եղել են կամ կան քաղաքական հետապնդումներ։

Պատկերացնում եք , թե ինչ վեթինգ տեղի կունենա դատախազությունում։
Վստահ եմ՝ պակերացնում եք։
 
Դրա համար էլ ավելի լավ է լռել, քան, թե ուղղակի հայտարարություններ անել, որոնց համար մի օր նույնպես կարող եք զղջալ և շատ արագ ուղիղ հակառակ որոշումներ կայացնել։
 
Մի բան էլ՝ պետք չի «գլուխ գովել», թե իբրև վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության վերաքննիչ բողոքը հենց դատախազության ներկայացրած հիմնավորումներով։
 
Այդ նույն հիմնավորումները դատախազությունը չէր ներկայացրել առաջին ատյանում միջնորդության քննության ժամանակ, քանի որ լավ էլ հասկանում էր, որ դրանք իրականում այդ հիմքի հետ ոչ մի կապ չունեն։ Հենց այդ պատճառով էլ նշված փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան, դրանց վրա որևէ հղում չէր կատարել, դրանց բովանդակությունը դատարանում չէր ուսումնասիրվել, ուստի այդ հիմնավորումները առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը չէր կարող դնել որոշման հիմքում։
Գոնե էստեղ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, քանի որ դատական նիստի ձայնագրությունն առկա է։
 
Ավելին, վերաքննիչ դատարաննն էլ բացարձակապես իրավունք չուներ առաջին ատյանի դատարան չնեկայացված, չհետազոտված, քննության առարկա չհանդիսացած, դատախազության կողմից որպես կալանավորման հիմքը հաստատող հիմնավորում գոնե ակնարկով չանդրադարձած, այսինքն՝ «չեղած» հիմնավորումներին առաջին ատյանի դատարանի կողմից չանդրադառնալը դիտել որպես խախտում և այդ հիմքով բեկանել որոշումը՝ ուղարկելով նոր քննության։
 
Քանի որ դատախազության հայտարարությունը լի էր վերաքննիչի որոշումից մեջբերումներով, ուստի մեկ մեջբերում էլ ես կատարեմ․ «/․․․/ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ միգուցե դա թե դատախազների, թե քննիչի և թե Առաջին ատյանի դատարանի թերությունն է, որ հետևողական չեն եղել նշված հանգամանքը քննարկման առարկա դարձնելու առումով,/․․․/»։
 
Իսկ միթե առաջին ատյանի դատարանը պետք է դատախազության փոխարեն կալանավորման հիմք որոներ և հետևողական լիներ, որ այդ հիմքի մասին դատախազությունը խոսի, որ հիմնավորումներ նեկայացնի։ Միթե դատավորն էլ պետք է դատարանում դատախազի դեր կատարեր և աշխատեր պաշտպանության կողմի դեմ։
 
Վերաքննիչ դատարանի որոշման անօրինական լինելուն դեռ առանձին կանդրադառնամ, սակայն իրականում, վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը, որպիսի մոտեցումը իրավական պետության մեջ տեղ չի կարող ունենալ։ Գոնե դրա համար շնորհակալ եղեք վերաքննիչ դատարանին․․․»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:35 Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ Այսօր, 00:20 Ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների պատճառով Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել է բնակավայրը. ԱՀ ՄԻՊ 24/10/2020 23:56 Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Արցախի ՊԲ զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման կապակցությամբ 24/10/2020 22:57 Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին 24/10/2020 22:48 Թշնամին օրվա ընթացքում դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ, Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ և հետ է շպրտվել 24/10/2020 22:34 Մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, մարտունակ է. Արծրուն Հովհաննիսյան 24/10/2020 22:26 Ներկայացվեց Արցախում ընթացող ռազմական գործողությունների ինտերակտիվ քարտեզը (Տեսանյութ) 24/10/2020 22:24 Ադրբեջանցիների՝ հայկական զինվորական համազգեստով գրոհներ եղել են. ՊՆ ներկայացուցիչը հաստատեց 24/10/2020 22:10 Արցախի հյուսիսային հատվածում կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն. Արծրուն Հովհաննիսյան 24/10/2020 21:19 Ֆրանսիան հետ է կանչել Անկարայում իր դեսպանին 24/10/2020 20:45 Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը 24/10/2020 20:27 Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ 24/10/2020 20:23 ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն (Լուսանկարներ) 24/10/2020 19:40 Օրվա ընթացքում հրթիռակոծվել է Մարտունի քաղաքն ու Թաղավարդ համայնքը, ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել Մարտակերտը 24/10/2020 19:30 Մեր խփածը տոչնի գնում ա․ Նոր տեսանյութ՝ առաջնագծից (Տեսանյութ) 24/10/2020 18:29 Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ ագրեսիայի դադարեցմանը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը 24/10/2020 16:55 Հակառակորդը հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Արցախի ՄԻՊ-ը մեկնաբանել է նրանց նպատակները 24/10/2020 16:31 Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա 24/10/2020 16:13 Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին (Լուսանկարներ) 24/10/2020 16:01 Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունը բացարձակ սուտ է. Շուշան Ստեփանյան 24/10/2020 15:52 ՊԲ-ն նոր հերոսական դրվագներ է ներկայացրել ռազմաճակատից 24/10/2020 15:44 Կորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388-ն ունի հոսպիտալացման կարիք. Առողջապահության նախարարի կոչը 24/10/2020 15:24 Ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը (Տեսանյութ) 24/10/2020 15:04 Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 36 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 963 է 24/10/2020 14:52 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ 24/10/2020 14:35 Ղարաբաղյան պատերազմի ֆոնին Իրանի սահմանին գերակշռում է անվտանգությունը. Իրանցի գեներալ 24/10/2020 14:30 Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահ 24/10/2020 14:25 Ստեփանակերտը՝ գիշերվա հրթիռակոծությունից հետո (Լուսանկարներ) 24/10/2020 14:18 Երեկ գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. վիճակը կայուն ծանր է. Շուշան Ստեփանյան 24/10/2020 14:15 Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ռմբակոծությունից հետո հարսանիք է եղել (Տեսանյութ, լուսանկարներ) 24/10/2020 13:25 Հայերը երթ են անցկացնում Մայամի Բիչում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը 24/10/2020 13:22 Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին հայերն Օտտավայում անցկացրել են «արդարության և խաղաղության» ցույց (Տեսանյութ) 24/10/2020 13:10 Արկերի տարափի տակ «պեչենի» ուտող զինվորի` Գեորգի Մելքոնյանի խոհերը մարտական ընկերների և նրանց ոգու մասին (Տեսանյութ) 24/10/2020 12:56 Արտերկրում ապրող և աշխատող լիճքեցիները «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել շուրջ 50 հազար դոլար 24/10/2020 12:42 Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսականը կոչ է անում ճանաչել Արցախը 24/10/2020 12:24 Չնայած արձակուրդին՝ դպրոցներում եռուզեռ է. ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողներն առաջնագծի համար քողարկող ցանցեր են պատրաստում 24/10/2020 11:53 Հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները. վիճակագրություն 24/10/2020 11:51 ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ «upwork.com», «toptal.com» ու «freelancer.com» հարթակներում անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար ծառայություններ մատուցելուց 24/10/2020 11:45 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2213 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով 24/10/2020 11:37 Ադրբեջանը ռազմագերների հանդեպ կիրառում է ճնշման միջոցներ՝ ֆիզիկական և հոգեբանական. Արցախի ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը 24/10/2020 11:31 Թրամփի օգնականը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի 24/10/2020 11:24 Արցախում ընթացքող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 37 քաղաքացիական անձ, կա 118 վիրավոր և անհետ կորածներ. Արցախի ՄԻՊ 24/10/2020 11:14 Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը (Տեսանյութ) 24/10/2020 10:49 Wargonzo. Թուրքիան Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1200 հատուկ ջոկատային 24/10/2020 10:44 Լեհաստանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով 24/10/2020 10:29 Հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկան (Տեսանյութ) 24/10/2020 10:25 «Համարյա ոչ մեկին չէի ճանաչում». ադրբեջանցի ռազմագերին պատմել է, որ Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ (Տեսանյութ) 24/10/2020 10:05 «Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել 24/10/2020 10:02 «Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին գնորդ չունի 24/10/2020 10:00 «Հրապարակ». Քոչարյանը մեկնե՞լ է Մոսկվա, թե՞ ոչ 24/10/2020 09:58 «Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել 24/10/2020 09:53 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա 24/10/2020 09:43 «Ժողովուրդ». «Արցախի Հանրապետության նախագահի դիմումը կընդունվի ի գիտություն և կքննարկվի». Զատուլինը՝ Արայիկ Հարությունյանի նամակի մասին 24/10/2020 09:37 Գիշերը սահմանին պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները 24/10/2020 01:40 Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում. Արծրուն Հովհաննիսյանը՝ 80-ականների զենքի մասին 24/10/2020 01:39 Հայկական կողմի կորուստները զգալիորեն պակաս են երկու հազարից. Արծրուն Հովհաննիսյան 24/10/2020 01:36 Սու-30-նները սահմանափակ ծավալով կիրառվում են. Արծրուն Հովհաննիսյան 24/10/2020 00:39 Բորելն ու Պոմպեոն Թուրքիային կոչ են անում զերծ մնալ Ղարաբաղում վտանգավոր գործողություններից 23/10/2020 23:28 Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել են Ղարաբաղում կրակի դադարեցման անհրաժեշտությունը 23/10/2020 23:13 Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, կա մեկ վիրավոր 23/10/2020 23:10 Պոմպեոն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման կարևորությունը 23/10/2020 23:01 Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը 23/10/2020 22:23 Այս պահին տեղեկություն չունեմ Վարդենիսում ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ. ՊՆ ներկայացուցիչ 23/10/2020 22:15 Ադրբեջանը նորից հրթիռակոծել է Ստեփանակերտը. այրվել է ավտոմեքենա, ավերվել են շինություններ, վնասվել է գազատար 23/10/2020 22:15 Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում հակառակորդի չեզոքացման աշխատանքները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան 23/10/2020 21:50 Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի մասին 23/10/2020 21:39 Ստեփանակերտի հրթիռակոծմանը Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարված կհասցնի 23/10/2020 21:30 Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարն ընդգծել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը 23/10/2020 21:25 Հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը շարունակաբար փաստագրում ենք և տվյալները փոխանցում ԿԽՄԿ գրասենյակին. Բեգլարյան 23/10/2020 21:12 Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին 23/10/2020 21:01 Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են 23/10/2020 20:48 ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ (Լուսանկարներ) 23/10/2020 20:32 Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության և միջազգային ահաբեկչության գոտի դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար. Մնացականյանը՝ Պոմպեոյին 23/10/2020 20:27 Հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում. գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող. ՊՆ խոսնակ 23/10/2020 20:15 Ստոլտենբերգը չի պատասխանել՝ արդյոք Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարո՞ղ է իսլամիստներ տեղակայել Ղարաբաղում 23/10/2020 20:08 Նիկոլ Փաշինյանը տեսակցել է Սասուն Միքայելյանին 23/10/2020 19:57 Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված հերոսներին (Տեսանյութ, լուսանկարներ) 23/10/2020 19:55 ՆԱՏՕ-ն անհանգստություն է հայտնում Թուրքիայի C-400-ների փորձարկումների կապակցությամբ 23/10/2020 19:44 Կայացել է ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումը (Տեսանյութ) 23/10/2020 19:34 ԱՄՆ-ն նախազգուշացնում է Թուրքիայում ահաբեկչական հարձակումների և օտարերկրացիների առևանգման ռիսկի մասին 23/10/2020 19:17 Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Արցախի բնակչության կյանքին ու գոյությանը. Լենա Նազարյանը դիմել է սփյուռքին 23/10/2020 18:45 Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը 23/10/2020 18:13 Ադրբեջանն ընտրել է պատերազմի տարբերակը. երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո. Մնացականյանը՝ «Դոյչե Վելլեին» 23/10/2020 17:13 Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա 23/10/2020 17:00 Զոհրաբ Մնացականյանն ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպմանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը 23/10/2020 16:59 Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը 23/10/2020 16:37 Կորոնավիրուսի թեստավորման գինը կնվազի՝ կազմելով առավելագույնը 15 հազար դրամ 23/10/2020 16:18 Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին 23/10/2020 16:15 ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկ ունեցողներին եկամտային հարկի վերադարձման դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով 23/10/2020 15:51 Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՄԻՊ 23/10/2020 15:26 Հաղթանակ կերտողները. նոր ֆոտոշարք՝ առաջնագծից 23/10/2020 15:24 Քննարկվում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման կարգը 23/10/2020 15:23 Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դուրս բերել վարձկան գրոհայիններին Ղարաբաղյան հակամարտության գոտուց 23/10/2020 15:20 Կարաչա-Չերկեսիայում և Դաղստանում ոչնչացվել է իսլամիստների երկու բջիջ (Տեսանյութ) 23/10/2020 15:18 «Նման իրավիճակն անհանդուրժելի է». կորոնավիրուսով պայմանավորված՝ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության 23/10/2020 15:17 ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը 23/10/2020 15:10 Գրին. Ես գիտեմ, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, ես հայերի կողմից եմ 23/10/2020 15:08 Ստրասբուրգում հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացնում ԵԽ կառույցների մոտ (Տեսանյութ) 23/10/2020 15:05 Ի պատասխան ԱԹՍ-ների հարձակմանը՝ Իրանը հարվածել է Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի դիրքերին 23/10/2020 14:58 Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի և Չարբախի անձնագրային ծառայությունները ժամանակավորապես չեն աշխատի

Տվյալ բաժնի վերջին նյութերը