Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը

27/09/2020 16:07

Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.
հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից.

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

2. Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես», - ասված է որոշման մեջ։

Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները՝ հավելվածում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/10/2020 23:53 Միքայելյան հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանը 22/10/2020 23:02 Համանախագահության ձևաչափը չի փոխվելու. վարչապետը տարօրինակ է անվանել Ադրբեջանի պնդումը, թե Թուրքիան պետք է ներգրավվի բանակցային գործընթացին 22/10/2020 22:55 Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն 22/10/2020 22:52 Փաշինյանն օգտակար է համարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները 22/10/2020 22:50 Ռազմական գործողությունները Հայաստանի ամբողջ սահմանին տեղափոխելու դեպքում Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. Փաշինյան 22/10/2020 22:46 Լեռնային Ղարաբաղում կարող է իրականացվել հակաահաբեկչական գործողություն, որով կարող է շահագրգռված լինել Ռուսաստանը. Փաշինյան 22/10/2020 22:40 Հակառակորդը մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհ ունի և դա քննարկումից դուրս է. ՊՆ ներկայացուցիչ 22/10/2020 22:30 Պատկերացնո՞ւմ եք խրամատներում գտնվողների արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ ահաբեկիչների հետ. Նիկոլ Փաշինյան 22/10/2020 22:29 Լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Հովհաննիսյանը մեկնաբանել է Ալիևի՝ Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածի մասին հայտարարությունը 22/10/2020 22:23 Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին. ՀՀ վարչապետ 22/10/2020 22:22 Օջախային մարտերը, որոնք ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ բնակավայրեր ու ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են. Հովհաննիսյան 22/10/2020 22:15 Կորոնավիրուսի հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև. ԱՆ ներկայացուցիչ 22/10/2020 21:59 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 26 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 900 է 22/10/2020 21:10 Մեզ համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան 22/10/2020 20:58 Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել 22/10/2020 20:26 Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործությամբ 22/10/2020 20:22 Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի 22/10/2020 20:11 Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. Դավիթ Տոնոյանը եղել է մարտական գործողությունների հարակից բնակավայրում (լուսանկարներ) 22/10/2020 20:10 Ամեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակը՝ հաղթանակն, իրականանա. Գագիկ Ծառուկյան 22/10/2020 20:03 ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (Տեսանյութ) 22/10/2020 20:00 Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը 22/10/2020 19:42 Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (Տեսանյութ) 22/10/2020 19:38 ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Մարտունու Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ. Պողոսյան 22/10/2020 19:21 Իսրայելի հայերն ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը 22/10/2020 19:15 Կանայք քողարկող ցանցեր են գործում, որ թիկունքն ապահով պահող առաջնագիծն ապահով լինի 22/10/2020 19:10 ՀՖՖ-ն ու Տալլինի «Արարատը» նվերներով հյուրընկալվել են արցախցի երեխաներին (Տեսանյութ) 22/10/2020 19:01 Ինչ է պետք իմանալ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ․ ՊԵԿ 22/10/2020 18:09 Համապատասխան աջակցութան դեպքում «Sheroyan» դիզայներական կենտրոնը պատրաստ է զինվորների համար անվճար համազգեստ կարել 22/10/2020 18:05 Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի 22/10/2020 18:04 Մոսկվան ակտիվ ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար. Զախարովա 22/10/2020 17:55 Պաշտպանության բանակը ներկայացրել է հակառակորդի դիրքերը գրաված զինվորների անունները 22/10/2020 17:52 Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել (Տեսանյութ) 22/10/2020 17:46 Ժամանակավորապես դադարեցվել է Գյուրջյան փողոցի մի հատվածի գազամատակարարումը 22/10/2020 17:35 Տեսչական ստուգումները շարունակվում են. նկատվել են դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր 22/10/2020 17:10 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 40 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 874 է 22/10/2020 17:00 Սնոուդենն անժամկետ բնակության թույլտվություն է ստացել Ռուսաստանում 22/10/2020 16:56 Դաժանագույն պատերազմ է, բայց երկաթի պես կանգնած են տղաները. Պարգև Սրբազան (Տեսանյութ) 22/10/2020 16:52 Ադրբեջանական բանակի կորուստները (Տեսանյութ) 22/10/2020 16:32 «Viasat»-ը կդադարեցնի Թուրքիային «Բայրաքթար» ԱԹՍ-ների բաղադրիչների մատակարարումը 22/10/2020 16:21 Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը 22/10/2020 16:10 Վարչապետը Տաթև Անտոնյանին նշանակել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ 22/10/2020 16:03 Սպասում ենք, որ արցախցիների ապրելու իրավունքը վերջնականապես ոտնահարվի, որ հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարությո՞ւն անենք. Մելքումյանի հարցադրումը՝ ԵԽԽՎ-ում 22/10/2020 15:57 ԱՀԿ. Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին 22/10/2020 15:26 ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ ու դա եղավ քո կյանքի գնով, Ալեն. Աննա Հակոբյան 22/10/2020 15:21 Կատալոնիայի խորհրդարանը կոչ է անում դադարեցնել Արցախում մարտական գործողությունները 22/10/2020 15:18 Առողջապահության նախարարությունը ռիսկային խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ 22/10/2020 15:17 Թուրքիայում պատմել են С-400-ների փորձարկումների մասին 22/10/2020 15:06 Բյուրականի աստղադիտարանն արդեն 3 շաբաթից ավելի իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած բնակիչների 22/10/2020 15:00 «50 PLUS». Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը 22/10/2020 14:51 Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, գնդապետ Գարեգին Պողոսյանն ու գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով 22/10/2020 14:44 Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ 22/10/2020 14:36 Պեսկով. Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի 22/10/2020 14:32 Իրանը կիրառել է հակահրթիռային պաշտպանության ներքին համակարգ 22/10/2020 14:26 Նիդերլանդներից ժամանել է շտապ պահանջարկ ունեցող դեղորայքի հերթական խմբաքանակը. Տիգրան Բալայան 22/10/2020 14:20 Եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի. Զոհրաբյան 22/10/2020 14:12 «Երևան իմ սեր» հիմնադրամը հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախից եկած երեխաներին ու նրանց ծնողներին 22/10/2020 13:54 Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը 22/10/2020 13:40 Վրաստանում հարձակվել են բանկի վրա, որի մասնաճյուղում նախօրեին պատանդ էին վերցրել 22/10/2020 13:26 Օնտարիոյի խորհրդարանն առաջարկել է բացառել Թուրքիային ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի ճանաչման հարցը 22/10/2020 13:17 Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. Արցախի նախագահ. Լուսանկարներ 22/10/2020 13:07 Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները (Տեսանյութ) 22/10/2020 13:03 Ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանային քաղաքի տարածքում 22/10/2020 12:58 Ոչ մեկս չի պատրաստվում զոհվել, պատրաստվում ենք հակառակորդին ոչնչացնել. տղերքը՝ առաջնագծից (Տեսանյութ) 22/10/2020 12:47 Ռոբերտ Քոչարյանը չի մեկնում Մոսկվա. նա Երևանում է 22/10/2020 12:44 Ֆրանսիայում հայերը կոչ են անում միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը 22/10/2020 12:35 38 շաբաթական հղի ստեփանակերտցի կինը, ով 3 երեխայի հետ մեքենան վարելով հասել էր Երևան, դուստր է ունեցել. Լուսանկարներ 22/10/2020 12:26 Պուշկով. Թուրքիան կարող է միայն սրել հակամարտությունը Ղարաբաղում 22/10/2020 12:19 Համառ մարտերը շարունակվում են. չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր. Հովհաննիսյան 22/10/2020 12:17 Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում հերթական տեռորիստական ակտը փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից. Մարուքյան 22/10/2020 12:05 Սահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին (Տեսանյութ) 22/10/2020 11:46 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ 22/10/2020 11:33 ՄԻՊ-ի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ 22/10/2020 11:21 Մեկ շաբաթում հանրային նշանակության վայրերում կատարվել է ավելի քան 4300 վարակազերծում 22/10/2020 11:10 Սպասում եմ բոլորիդ. մի զարկ էլ պիտի տանք. Արթուր Վանեցյան 22/10/2020 11:04 ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը 22/10/2020 10:58 Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի Հայկ Մարությանը 22/10/2020 10:52 Զատուլինը հնարավոր է համարում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դեսանտային գործողությունները 22/10/2020 10:46 Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը (Տեսանյութ) 22/10/2020 10:39 Ահաբեկչի կողմից Վրաստանի բանկում վերցված բոլոր պատանդներն ազատ են արձակվել 22/10/2020 10:36 Ոստիկանները՝ առաջնագծում. Լուսանկարներ 22/10/2020 10:30 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2306 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով 22/10/2020 10:25 «Ադրբեջանին պետք է ներկայացվի վերջնագիր». Քաղաքագետը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման տարբերակներ է առաջարկում 22/10/2020 10:09 Հայաստանը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը Գաբալայի և Քյուրդամիրի հրթիռակոծության մասին 22/10/2020 09:56 Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը 22/10/2020 09:52 «Հրապարակ». Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարևոր որոշումների նախերգանքն են 22/10/2020 09:50 «Փաստ». Նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը. Խաչատրյան 22/10/2020 09:47 «Ժողովուրդ». Ամենայն հավանականությամբ, Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի 22/10/2020 09:44 «Հրապարակ». Փաշինյանը կոչով ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին 22/10/2020 09:42 «Փաստ». Ալիևյան կլանը «խոր դեպրեսիայի» մեջ է մեր դիվանագիտական կորպուսի, ընդդիմության և Սփյուռքի հայկական կառույցների ակտիվ գործողություններից 22/10/2020 09:37 «Ժողովուրդ». Եթե նամակ լինի, ապա դրանում լինելու է բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում 22/10/2020 09:34 «Հրապարակ». Էյֆորիան Ադրբեջանում խիստ նվազել է. եթե այս վիճակը պահպանվի, թշնամու ախորժակը նույնպես խիստ կնվազի 22/10/2020 09:28 Թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ 22/10/2020 09:26 Ներկայում տեղային նշանակության մարտեր են ճակատային բոլոր ուղղություններում. հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր. ՊԲ 22/10/2020 00:37 Երևանը կոչ է անում Բաքվին և Անկարային հրաժարվել կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից 21/10/2020 22:55 Նվիրաբերությունները շարունակելը կարևոր է, որովհետև պատերազմը դեռ չի ավարտվել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն 21/10/2020 22:51 Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս հասցրել խաղաղ բնակչությանը 21/10/2020 22:46 Նոր համազգային շարժում է սկսվում, որն ապահովելու է դրամական մշտական հոսք դեպի Հայաստան ու Արցախ 21/10/2020 22:36 Բուժաշխատողները հաճախ հայտնվում են կրակի տակ. ՊՆ ներկայացուցիչ 21/10/2020 22:21 Որևէ միլիմետր առաջ չեն եկել. Արծրուն Հովհաննիսյանը՝ սահմանային իրավիճակի մասին 21/10/2020 22:12 Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու համար. «Հայրենիք»

Տվյալ բաժնի վերջին նյութերը