27/09/2020 13:01
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին. ԱԱԾ կոչը
Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին։
«Ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին», - նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։