27/09/2020 19:09
Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
Այս պատերազմը հենց Արցախը Հայաստանին միանալու հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չի անցկացնել, Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու։ Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք։ Սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք ա համախմբված կարողանանք դիմակայել և հաղթել։ Կոչ եմ անում ՀՀ ազգաբնակչությանը, կուսակցություններին, իմ մարտական ընկերներին, ովքեր տարբեր հայացնքների տեր են, համախմբվել մեր պայքարի ու հաղթանակի շուրջ։ Ադրբեջանցիները լավ գիտեն, որ հայերը համախմբված ժամանակ երբեք չեն պարտվել», - հայտարարեց Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ հարձակվող կողմը միշտ էլ որոշակի առավելություն է ունենում.
«Եվ այսօր, եթե մենք դիրքային զիջումներ ենք ունեցել, երբեք թող ոչ ոքի չընկճի։ Մենք ամուր ենք մեր սահմանում»։