27/09/2020 17:42
Զոհրաբ Մանցականյանն օտարերկրյա գործընկերներին ներկայացրել է սահմանին տիրող վերջին զարգացումները
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները: