27/09/2020 17:22
«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար». դրամահավաք-արշավ՝ Արցախին աջակցելու համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս հանուն Արցախի» դրամահավաքի համազգային արշավը, ասվում է հիմնադրամի կայքում։
«Այաօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։
Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում՝ ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):
Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին», - ասված է հաղորդագրության մեջ։