27/09/2020 18:15
Այս իրավիճակից խուսափելու համար, պատրա՞ստ էինք համաձայնել, որ ԼՂ-ն ինքնավար մարզ է. վարչապետը հարց բարձրացրեց խորհրդարանում (Տեսանյութ)
Խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կանխատեսելով հետևյալ հնարավոր հարցերը՝ արդյոք կարող էինք խուսափել, և ի՞նչ պիտի անեինք ստեղծված իրավիճակից խուսափելու համար, պատասխանեց.
«Դրա համար պիտի անեինք մի բան՝ համաձայնվեինք, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, եթե ոչ ինքնավար, մարզ, գուցե, մի փոքր ավելի լիազորություններով... Եթե սրան համաձայն ենք, հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզու՞մ եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի և ես ուղիղ եմ հարց տալիս՝ մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման: Եթե այո, հենց այսօր կարող ենք լուծել այս հարցը»:
Խորհրդարանից բացասական պատասխաններ հնչեցին: