27/09/2020 18:52
Այս պատերազմով այս հարցը պետք է լուծենք վերջնականապես. Մարուքյան (Տեսանյութ)
Բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց հիմա ժամանակն է զոհելու, խորհրդարանի ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պետք է ապրենք ու լուծենք այս հարցը ու չթողնենք մեր երեխաներին: Այս պատերազմով այս հարցը պետք է լուծենք վերջնականապես: Մենք ապրում ենք ուժեղների աշխարհում, աշխարհը նայում է, որ կողմը կարողանում է հաջողություն գրանցել, այդ կողմի արձանագրածը արձանագրում է», - ասաց պատգամավորը:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորն ասաց. «Հրաման տվեք առաջ գնալու ու բոլորով առաջ գնան, եթե այս պատմությունը կիսատ թողնենք, շարունակելու ենք արնաքամ լինել: Իսկ մենք ամենօրյա ռեժիմով արնաքամ ենք լինում: Ավելի լավ է մեկ անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական խնդիրը լուծենք»:
Մարուքյանը նաև կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը՝ իր հետևանքներով. «Մենք այստեղ էլ կիսատ թողնելու բան չունենք, նման հնարավորուրյուն չգիտեմ՝ մեկ էլ երբ ենք ունենալու»: