27/09/2020 14:42
«Վիրավոր Ստեփանակերտը». ընտանիքը հրաշքով է փրկվել (Տեսանյութ)
Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին...», - նշված է տարածված հաղորդագրությունում։