28/09/2020 14:34
ԱԺ-ն հաստատեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու մասին հայտարարության նախագիծը
Քվեարկության կողմ 118, դեմ 0 արդյունքներով ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Հիշեցնենք, որ հայտարարությունը ստորագրվել է ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից:
Դրանում ասված է.
«Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև:
ՀՀ ԱԺ-ն վերահաստատում է, որ հայկական կողմը հավատարիմ է մնացել խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության շրջանակներում, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը»: