28/09/2020 15:35
Ռազմական գործողություններն ամբողջ ծանրությամբ Արցախի ՊԲ-ն է իրականացնում՝ ՀՀ-ից ներգրավված կամավորներով. Քոչարյան
«Մենք ունենք հաջողություններ, աչքով չտանք՝«թու-թու-թու» », - լրագրողների հետ զրույցում արձանագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն՝ ընդգծելով՝ պետք է պարտադրենք, որ 1994թ.զինադադարի պայմանգիրը հարգեն եռակողմ:
Նրա խոսքով՝ Արցախի ճանաչումը միշտ կա, բայց գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել.
«Կախված է այն բանից, թե զարգացումները ռազմի դաշտում ինչ ընթացք կունենան»:
Քոչարյանը նաև ավելացրեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տենսում:
Նա նշեց՝ տեղեկություններ չունի այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին զենք է ուղարկում որպես օգնություն:
«Հայսատանը սպառազինությունը ձեռք է բերել»:
Արձանագրեց նաև՝ ռազմական գործողությունների ամբողջ ծանրությունն Արցախի ՊԲ-ն է իրականացնում՝ Հայաստանից ներգրավված կամավորներով:
«Այնպես որ, նման լուրեր տարածող «մունդռիկներին» ասեք, որ սսկվեն»:
Խոսելով ապրիլյանի զեկույցի մասին՝ նշեց, որ այն ավարտված է, բայց այն չպետք է խանագարի բանակի գործողություններին: